Logo

Bitcoin-ը, Ethereum-ն ու Dogecoin-ն այս շաբաթ նվազել են գրեթե 10%-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 19.08.2021Լրահոս
210419132511 bitcoin ethereum dogecoin restricted super tease - Bitcoin-ը, Ethereum-ն ու Dogecoin-ն այս շաբաթ նվազել են գրեթե 10%-ով

Այսօր առավոտյան բիթքոինի փոխարժեքը նվազել է մինչև 44.000 դոլար: Կրիպտոարժույթի կապիտալիզացիան կազմում է 835 միլիարդ դոլար: Շաբաթվա սկզբին Ethereum-ի գինը կազմում էր մոտ 33.000 դոլար, մինչդեռ Ethereum շուկայական կապիտալիզացիան 383 դոլարից նվազել է մինչև 353 միլիարդ դոլար:

Իլոն Մասկի աջակցությամբ Dogecoin-ը շաբաթվա սկզբին 0.334 դոլարից իջել է մինչև 0.3 դոլար: Նույնիսկ այն լուրերը, որ Ethereum-ի հիմնադիր Վիտալիկ Բուտերինը և Իլոն Մասկի ներկայացուցիչը հրապարակայնորեն աջակցում էին Dogecoin-ին ՝ դառնալով Dogecoin հիմնադրամի խորհրդականներ, այնքան էլ չօգնեցին:

Bloomberg-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների ընդհանուր շուկայական արժեքը վերջերս գերազանցել է 2 տրիլիոն դոլարը:

Աղբյուրը՝ coinmarketcap


fastnews-ads-banner