Բիլ Գեյթսը կիսվել է իր մտքերով, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսային համաճարակը 2022 թվականին՝ Twitter-ում պատասխանելով հարցերին։
«Մեկ տարվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներոում Covid-19-ի անկում է նկատվելու, հետևաբար նրան կարելի է վերաբերվել սեզոնային գրիպի պես», - ասել է Գեյթսը:
Ձեռնարկատերն ընդգծել է, որ 2022 թվականին Օմիկրոն շտամի շնորհիվ շատերը իմունիտետ ձեռք կբերեն Covid-19-ի նկատմամբ, որը կտևի առնվազն մեկ տարի՝ հավելելով, որ կորոնավիրուսի նոր տարբերակի տարածումը լուրջ ճնշում է երկրների առողջապահական համակարգերի վրա։
«Հիվանդության ամենածանր դեպքերը տեղի կունենան չպատվաստված մարդկանց շրջանում»,- ասել է միլիարդատերը։
«Մենք, հնարավոր է, ստիպված լինենք ամեն տարի որոշ ժամանակով պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- եզրափակել է Գեյթսը:
Նրա կարծիքով՝ այժմ Covid-19-ի ավելի վարակիչ շտամի ի հայտ գալու նախադրյալներ չկան, սակայն այդ հնարավորությունը պետք չէ բացառել։