Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Բիլ Գեյթսը հոդված է հրապարակել, որում ասել է, որ կարող է փրկել մոլորակը։ Նրա խոսքով՝ արդյունաբերական նոր հեղափոխությունը կօգնի ստեղծել կանաչ տնտեսություն և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
«Մեզ պետք են նոր ուղիներ՝ սնունդ աճեցնելու, իրեր պատրաստելու, տեղաշարժվելու, էլեկտրաէներգիա արտադրելու, մեր շենքերն առանց ջերմոցային գազերի արտանետման սառեցնելու և տաքացնելու համար», – գրել է Գեյթսը:
Նա ընդգծել է, որ անցել են այն օրերը, երբ «կառավարությունները և կորպորացիաները կարող էին աշխարհիկ, խրախուսող խոստումներ տալ» և դրանք չկատարել։
Microsoft-ի համահիմնադիրը հույս ունի, որ մինչև 2022 թվականը կառավարությունները և մասնավոր ընկերությունները կստեղծեն նոր գործառնական մոդելներ, որոնք կարագացնեն անցումը մաքուր տնտեսության:
«Ես անհամբեր սպասում եմ գալիք տարվան և հավատում եմ, որ մենք գտնվում ենք հեղափոխության սկզբում, որը հիմնված կլինի հաջորդ սերնդի մաքուր տեխնոլոգիաների վրա»,- եզրափակել է միլիարդատերը։