Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, կնոջից ամուսնալուծվելուց հետո, Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում չորրորդ հորիզոնականից իջել է հինգերորդի: Այս մասին հաղորդվում է ամսագրի կայքում:
Ըստ Forbes-ի՝ ներկայումս գործարարի կարողությունը կազմում է 129.6 միլիարդ դոլար: Վարկանիշի չորրորդ տեղը այժմ զբաղեցնում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (130.3 միլիարդ դոլար):
Բիլ և Մելինդա Գեյթսները ամուսնալուծելու մասին հայտարարել են մայիսին, իսկ պաշտոնապես ամուսնալուծության դիմում ներկայացրել են այս ամսին՝ օգոստոսի սկզբին: Անցյալ շաբաթ միլիարդատիրոջ ներդրումային մենեջերը՝ Cascade Investment-ը, իր նախկին կնոջը փոխանցել է գրեթե 2.4 միլիարդ դոլարի բաժնետոմսեր: Մայիսին Միլինդան հիմնադրամից ստացել էր ավելի քան 3 միլիարդ դոլարի արժեթղթեր:

