Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր հիմնադրամը 1.5 մլրդ դոլար կտրամադրի ԱՄՆ կառավարության հետ համատեղ ծրագրերի համար, եթե Կոնգրեսը ընդունի ածխաթթու գազի արտանետումները նվազեցնող տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, գրում է Wall Street Journal-ը:
Խոսքը 1.2 տրիլիոն դոլար արժողությամբ երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի մասին է, որն այս շաբաթ հաստատել է ԱՄՆ Սենատը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
Գեյթսը հրատարակությանը ասել է, որ եթե օրինագիծը հաստատվի, Breakthrough Energy հիմնադրամը կարող է գումար ծախսել 3 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների դանդաղեցմանն ուղղված նախագծերի վրա:
«Այս բոլոր կլիմայական տեխնոլոգիաների մեջ էական նշանակություն ունի ծախսերի կրճատումը և հսկայական մակարդակի հասցնելու հնարավորությունը:
«Դուք երբեք չեք հասնի այս մասշտաբին, եթե կառավարությունը չկիրառի ճիշտ քաղաքականություն, և ճիշտ քաղաքականությունն այն է, ինչ այս ենթակառուցվածքի օրինագիծն է պարունակում», – թերթին ասել է Գեյթսը:

