Logo

Բիլ Գեյթսի հիմնադրամը 15 միլիարդ դոլար կներդնի մաքուր տեխնոլոգիաներում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.01.2022LIFETECH
Բիլ Գեյթսի հիմնադրամ

Բիլ Գեյթսի 2015 թվակնին հիմնադրած Breakthrough Energy ոչ առևտրային կազմակերպությունը մտադիր է մոտ 15 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի, ԵՄ-ոի և Մեծ Բրիտանիայի այն նախագծերում, որոնք ուղղված են զրոյական վնասակար արտանետումների մթնոլորտ հասնելուն: Այս մասին Financial Times-ին հայտնել է NPO-ի գործադիր տնօրեն Ջոն Գոլդմանը։

պետական-մասնավոր հիմնադրամ Catalyst-ը, որն աշնանը մոտ 1.5 միլիարդ դոլար է հավաքել բարեգործական կազմակերպություններից և բիզնեսներից, ծրագրին կապահվի միջոցնրով: Հիմնադրամը մտադիր է ներդրումներ կատարել 4 առանցքային ոլորտներում՝ օդի ուղիղ բռնում, էկոլոգիապես մաքուր ջրածին, ավիացիոն վառելիք և էներգիայի պահպանման տեխնոլոգիաներ:

Breakthrough Energy Catalyst-ի ներդրումները կտանան բնապահպանական այն խոշոր նախագծերը, որոնք հնարավոր չէ իրականացնել առանց լուրջ ֆինանսական օգնության։


fastnews-ads-banner