Logo

Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.01.2022LIFETECH
Էմիլին Փարիզում ֆիլմ

«Էմիլին Փարիզում» սերիալի հերոսների իրերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է երկրորդ սեզոնի պրեմիերայից անմիջապես հետո: Երկրպագուներն ամենից հաճախ փնտրում են Էմիլի Կուպերի բերետից, Ջուլիենի մանուշակագույն բաճկոնից և Կամիլի կաշվե զգեստից:

«Էմիլին Փարիզում» սերիալի երկրորդ սեզոնը թողարկվել է դեկտեմբերի 22-ին, իսկ պրեմիերայից ընդամենը մեկ օր անց զգալիորեն ավելացել է սերիալի հերոսների հագուստներից գտնելու հարցումների թիվը, հայտնում է WWD-ն՝ հղում անելով ShopStyle-ին։

Ըստ ShopStyle-ի հավաքած տվյալների՝ նորաձևության ամենահայտնի կերպարներն են Էմիլի Կուպերը, Մինդի Չենը, Կամիլը և Ջուլիենը:

lily collins 2000 960x1440 - Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

Սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլի Կուպերի (Լիլի Քոլինս) բերետի փնտրտուքի հարցումներն աճել են 43%-ով։ Օգտատերերին հետաքրքրել են նաև հերոսուհու գծավոր սվիտերը (42%), վանդակավոր բաճկոնը (42%), կարմիր զգեստը (41%) և բարձրաճիտ կոշիկները (37%), բացի այդ, Dior ապրանքանիշի որոնումներն աճել են 40%-ով։

emily 960x1440 - Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

Գլխավոր հերոսի լավագույն ընկերուհի Մինդիի (Էշլի Պարկ) կերպարներից երկրպագուներն ամենից հաճախ փնտրում են փայլիկներով բաճկոնը (69%) և կարմիր դույլ-պայուսակը (60%)։ Մինդիի ընձառյուծի վերարկուի, կարմիր զգեստի և սև գլխարկի հարցումներն աճել են համապատասխանաբար 53%, 41% և 24%-ով:

sub buzz 405 1640212728 12 - Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

80%-ով ավելացել է ֆրանսուհի Կամիլ Ռազայի կերպարների հետ կապված որոնումների թիվը. օգտատերերը փնտրում են կաշվե զգեստ, մեծ չափսերի (օվերսայզ) բաճկոն (50%), բարձր գոտկատեղով տաբատ (46%) և կարճացված բաճկոն (44%):

EIP2 960x640 - Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

EIP 201 Unit 01056R - Բերետ, կարմիր զգեստ և Dior. ի՞նչ զգեստներ են փնտրում «Էմիլին Փարիզում» ֆիլմի երկրպագուները

 

 


fastnews-ads-banner