Logo

Բայդենը դժգոհել է Amazon-ից, Apple-ից և Meta-ից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:14 / 10.02.2023LIFETECH
null

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել ընդունել հակամենաշնորհային օրենքներ՝ ուղղված այնպիսի տեխնոլոգիական հսկաների դեմ, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը եւ Meta Platforms-ը:

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը, Կոնգրեսին հասցեագրված իր ուղերձում նա քննադատել է խոշորագույն ՏՏ ընկերություններին շուկայում իրենց դիրքը չարաշահելու համար։

Նախագահի խոսքով՝ հակամենաշնորհային օրենքները պետք է աջակցություն ստանան ԱՄՆ խորհրդարանի երկու կուսակցությունների կողմից եւ «թույլ չտան խոշոր առցանց հարթակներին, որպեսզի վերջիններս անարդար առավելություն տրամադրեն սեփական պրոդուկտներին»։

Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահների ելույթների գրառումները, նշում է, որ Բայդենն իր տարեկան ուղերձում 1979 թվականից ի վեր առաջին անգամ է օգտագործել «հակամենաշնորհային» բառը։

Բայդենը նաեւ կոչ է արել Կոնգրեսին ընդունել օրենք, որն ավելի խիստ սահմանափակումներ կներդնի ամերիկացիների անձնական տվյալների հավաքագրման եւ օգտագործման համար։ Նրա խոսքով՝ նման օրենքը նաեւ պետք է «խանգարի խոշոր տեխնոլոգիական ընկերություններին համացանցում երեխաների ու դեռահասների մասին անձնական տվյալներ հավաքելուն, եւ արգելի երեխաների համար նպատակային գովազդը»։

fastnews-ads-banner