Logo

Բանկոմատ ստեղծած հայը՝ Ջորջ Սիմջյան․ 200 գյուտ՝ տեխնոլոգիայի 30 ոլորտում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:28 / 24.10.2022LIFETECH
Բացառիկ
Ջորջ Սիմջյան

Ամերիկահաը գյուտարար Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 28-ին՝ Այնթափում։ Ցեղասպանության ժամանակ նրա հարազատները գաղթում են Բեյրութ, հետո Մարսել: 1921 թվականին Սիմջյանը մեկնում է ԱՄՆ։ Ավարտում է դպրոցը Նյու Հեյվենում և 15 տարեկանում աշխատանքի ընդունվում Յելի համալսարանի բժշկական համալիրի լուսանկարչական բաժանմունքում։ Արդեն իսկ այդ ժամանակ մի շարք հայտնագործություններ և կիրառական մշակումներ է անում ոլորտում, ինչպիսիք են, օրինակ, պրոյեկտորը, որն էկրանին ցուցադրում է մանրադիտակով ստացված պատկերը:

Բանկոմատի գյուտը

Ջորջ Սիմջյան-1

Բանկոմատը 20-րդ դարի նորարարություններից է, որը մեծ փոփոխություններ մտցրեց մարդկանց կյանքում, փոխեց դրամի և ծառայությունների մասին մոտեցումները: 

1939 թվականին Սիմջյանը հայտնագործում է առաջին սարքը, որը կարող էր միաժամանակ կանխիկ դրամ և ստացական տալ, սակայն այն բանկի հետ կապ չուներ և չէր կարողանում գումարը դուրս գրել հաշվեհամարից:

Գյուտարարն առաջարկում է այս հայտնագործությունն օգտագործել City Bank of New York-ին, սակայն վերջինս կես տարի անց գործարքը դադարեցվում է, քանի որ այն ժամանակ նման սարքերն այսչափ պահանջված չէին: 

Սիմջյանի գյուտերն, ընդհանուր առմամբ, ընդգրկում են տեխնիկայի 30 ոլորտ: Նա  ավելի քան 200 հայտնագործության հեղինակ է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սիմջյանը հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու տարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

Ջորջ Սիմջյան-2

Դա սկզբունքորեն նոր սարք էր գիշերային թռիչքի և «կույր» չվերթների ժամանակ օդաչուների կողմնորոշման համար։ Սիմջյանն առաջարկել է նաև ուլտրաձայնային բուժմանը նպաստող մի շարք բժշկական սարքեր։

Փոստային կապի հանգույցների աշխատանքի դիստանցիոն կառավարման համար նախատեսված սարքերից հետո նա ստեղծում է միսը փափկացնող տեխնոլոգիա։ 

Ջորջ Սիմջյան-3

60-ական թվականներին Սիմջյանը ստանում է քսան նոր էլեկտրոնային սարքերի արտոնագրեր, իսկ հաջորդ տասնամյակում ստեղծում հայտնի մերսման հեծանիվը։

Ջորջ Սիմջյան-4

Սիմջյանը մահացել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ում, 92 տարեկանում։ Նույնիսկ այդ տարիքում նա արել չի դադարել հայտնագործելը և ստացել է իր վերջին արտոնագիրը երաժշտական գործիքների համար փայտի ձայնի բարելավման ուղղությամբ: 

fastnews-ads-banner