Logo

Բացահայտվել է նոր Toyota-ի ինտերիերը՝ Tesla-ի ոճի հսկայական էկրանով 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:51 / 07.09.2022ԲԻԶՆԵՍ
Toyota bZ3

Սեդանը կլինի Beyond Zero էլեկտրական ընտանիքի երկրորդ մոդելը:

Նոր Toyota bZ3 էլեկտրական սեդանի մասին ավելի շատ մանրամասներ են հայտնի դառնեւմ: Չինաստանի արդյունաբերության նախարարության տվյալների բազայում հայտնվել են մոդելի լուսանկարներ, որոնք դեռ չեն ներկայացվել։ Բացահայտվել է ինտերիերը, որը նկատելիորեն տարբերվում է beyond Zero էլեկտրական գծի bZ4X քրոսովերի ձևավորումից: Առաջինը, որն աչքի է ընկնում, կենտրոնական մասում գտնվող Tesla-ի ոճով հսկայական էկրանն է, բայց կան այլ տարբերություններ ևս:

Toyota bZ3-1

Toyota bZ3-ը նաև ստացել է շարժման ռեժիմ ընտրելու փոքրիկ սելեկտոր, սակայն կենտրոնային վահանակը նախագծված է այլ կերպ, քան bZ4X-ը: Նույնը վերաբերում է ավելի լակոնիկ վերևի վահանակին: Հայտնի չէ, թե bZ3-ն արդյոք ստացե՞լ է Y-աձև ղեկ, որը նախատեսված է ամենագնացի թոփային տարբերակում։

Toyota bZ3-2

Սեդանը հիմնված է նույն e-TNGA մոդուլային հարթակի վրա, որով կառուցված է bZ4X-ը: Չասփերով bZ3-ն ավելի մեծ է, քան Camry-ն՝ երկարությունը հասնում է 4725 միլիմետրի:

Նորույթը կտեղաշարժվի չինական BYD էլեկտրաշարժիչներով՝ 184 և 245 ձիաուժ հզորությամբ։ Դրանք սնուցվելու են նույն BYD-ի լիթիում-երկաթ-ֆոսֆատ քարշող մարտկոցներով:

Toyota bZ3-3Ներկայում bZ3-ը ճանապարհային փորձարկում է անցնում Չինաստանում, որն, ամենայն հավանականությամբ, կլինի էլեկտրական սեդանի դեբյուտային շուկան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մոդելը կարող է թողարկվել մինչև այս տարեվերջ։

fastnews-ads-banner