Logo

Աստղագետները համաստեղությունների կուտակումների եզակի պատկեր են ստացել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:42 / 18.10.2022LIFETECH
null

Այս մեթոդը շուտով կապահովի հեռավոր օբյեկտների բազմաթիվ նոր պատկերներ տիեզերքի խորքերից:

Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի ասպիրանտ Ռոլանդ Թիմերմանի գլխավորած հետազոտողների թիմը Պերսևս համաստեղության գալակտիկաների կուտակման գեղեցիկ պատկեր է ստացել: Այն ստեղծվել է LOFAR ռադիոաստղադիտակի և Chandra տիեզերական աստղադիտարանի տվյալների միջոցով, որն ուսումնասիրում է տիեզերքը ռենտգենյան ճառագայթների դիապազոնում։

Այս պատկերը նաև լրացուցիչ տեղեկություններ է տալիս նման կուտակումների գերզանգվածային սև խոռոչների շուրջ արձակվող հսկայական էներգիայի մասին: Չափազանց դժվար է եղել ուսումնասիրել այդ գործընթացները, սակայն ռադիոաստղադիտակի չափումները ռենտգենյան աստղադիտարանի տվյալների հետ համատեղելու նոր մեթոդը թույլ է տալիս նորովի հետազոտել դրանք:

«Նախկինում չափումների նման համակցությունը հնարավոր չէր, քանի որ ռենտգենյան պատկերներին համապատասխանող բավարար որակով ռադիոպատկերներ չկային։ Հիմա, սակայն, ամբողջ Եվրոպայում կան LOFAR ալեհավաք կայաններ, և դա թույլ է տալիս մեծացնել սկզբնական տվյալների դետալիզացիան»,- ասել է Ռոլանդ Թիմերմանը:

Այժմ աստղագետները զբաղված են այլ համաստեղությունների կուտակումների պատկերներ ստեղծելով։ Օգտագործելով հիմքում ընկած տվյալները՝ նրանք հույս ունեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես են համաստեղությունները փոխազդում իրենց միջավայրի հետ տիեզերքում:
 

fastnews-ads-banner