Logo

Աստղաֆիզիկոսները մոդելավորել են հեռավոր աստղի պայթյունի պատկերը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:56 / 12.08.2022• LIFETECH
աստղի պայթյունի պատկեր

Գիտնականները հաշվարկով՝ այդ բռնկումը տեղի է ունեցել մոտ մեկ միլիոն տարի առաջ:

Ավստրալացի հետազոտողները մոդելավորել են G261.9 + 5.5 գերնոր աստղի պայթյունի պատկերը՝ օգտագործելով Setonix սուպերհամակարգիչը Pousey գիտական կենտրոնում և ASKAP ռադիոաստղադիտակը, որը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի հեռավոր շրջանում: Ռենդերի ստեղծման համար պահանջվել է 24 ժամ:

Տվյալների մշակման համար աստղաֆիզիկոսներն ընտրել են Setonix հաշվողական համակարգը: Սարքը ստեղծվել է AMD EPYC Milan բարձր արտադրողականությամբ գերհամակարգչի բազայի վրա՝ 65000-ոց միջուկով: Նրա հիմնական խնդիրը տվյալների մեծ զանգվածների վերլուծությունն ու փոխակերպումն է, օրինակ՝ ռադիոաստղագիտական նախագծերը։

Գերնոր աստղ G261.9+5.5-ը գտնվում է Երկրից մոտ 15000 լուսնային տարի հեռավորության վրա։ Այն հայտնաբերել է գիտնական Է.Ռ. Հիլը՝ 1967 թվին։

Հետազոտողները հույս ունեն, որ ռադիոաստղադիտակի օգնությամբ պատկերների մոդելավորման նախագիծը աստղաֆիզիկոսներին հնարավորություն կտա մանրամասնորեն ուսումնասիրել աստղի փոխակերպման գործընթացը: Հետագայում գիտնականները նախատեսում են ավելի շատ տեղեկություններ ստանալ G261.9 + 5.5-ի տարիքի, չափսերի, մնացորդների պարամետրերի և պայթյունի տեսակի մասին։

Հետազոտողների խոսքով՝ երբ Setonix-ը լիովին գործարկվի, համակարգի արտադրողականությունը 30 անգամ ավելի մեծ կլինի, քան Pousi-ի նախորդ՝ Galaxy և Magnus սուպերհամակարգիչները միասին վերցրած:
 

fastnews-ads-banner