Logo

Աշխարհի հզորները. ինչ մեքենաներ են վարում Մասկը, Ցուկերբերգը և Բեզոսը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:53 / 19.10.2022LIFETECH
ամենահարուստ մարդանց մեքենաները

Մոլորակի ոչ բոլոր ամենահարուստ մարդիկ են ընտրում ամենաթանկ մեքենաները։

Երբ լսում ես այնպիսի հայտնի մարդկանց մասին, ինչպիսիք են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը կամ Բիլ Գեյթսը, մտածում ես, որ նրանք պետք է գոնե Rolls-Royce վարեն։ Այնինչ մոլորակի ամենահարուստ մարդկանցից ոմանք նախընտրում են բավականին համեստ մեքենաներ։

1. Ջեֆ Բեզոս - Honda Accord

 Ջեֆ Բեզոս - Honda Accord

Այս առումով իսկական լեգենդ է Amazon-ի ղեկավարը, որը գնել է սովորական Honda Accord և վարել այն շատ երկար։ Նշենք, որ Ջեֆը գնել է մեքենան իր առաջին միլիարդը վաստակելուց հետո:

2. Իլոն Մասկ - McLaren F1, Ջեյմս Բոնդի Lotus Esprit

Իլոն Մասկ - McLaren F1

Իլոն Մասկը, հավանաբար, ավտոբիզնեսի ամենաարտասովոր մարդկանցից մեկն է: PayPal-ով վաստակած առաջին միլիոններից հետո Մասկն անմիջապես գնել է երկու յուրահատուկ մեքենա. առաջին մեքենան McLaren F1-ն էր, որից հետո Lotus Esprit-ը՝ Բոնդի մասին «Լրտեսը, որն ինձ սիրում էր» ֆիլմից:

3. Բեռնար Առնո - BMW 760Li

Բեռնար Առնո - BMW 760Li

Բեռնար Առնոն Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահն է: Չնայած ընկերության պաթոսի և շքեղության մակարդակին, Բեռնարն ընտրել է համեմատաբար սովորական BMW 760Li:

4. Բիլ Գեյթս - Porsche 959

Բիլ Գեյթս - Porsche 959

Microsoft-ը մոտ 124 միլիարդ դոլար բերեց Բիլ Գեյթսին։ Գեյթսի ավտոպարկի ամենահետաքրքիր մեքենան Porsche 959-ն է, որը նա գնել է դեռևս 80-ականներին՝ ավտոսրահից:

5. Մարկ Ցուկերբերգ - Pagani Huayra, Honda Jazz

Մարկ Ցուկերբերգ - Pagani Huayra

Meta ցանցի ստեղծողն ավտոմեքենաների ընտրության հարցում աչքի է ընկել իր բազմազանությամբ։ Մի կողմից, Մարկի ավտոպարկում կա Pagani Huayra՝ V12-ով և երկու տուրբիններով, իսկ մյուս կողմից՝ փոքրիկ Honda Jazz, որով նա մեկ-մեկ երևում է հանրությանը:

fastnews-ads-banner