Logo

Արժույթի միջազգային հիմնադրամը նշանակալի է համարում Հայաստանի ցուցանիշները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:53 / 20.03.2023ԲԻԶՆԵՍ
null

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ասել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, եւ հիմնադրամը հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ: Կառավարությունը հայտնում են, որ Պետրովան այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը:

Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի Հայաստանն արձանագրել է տնտեսական աճի եւ պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Նա ընդգծել է, որ կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում եւ կարեւորում է միջազգային գործընկեր կառույցների հետ հետեւողական աշխատանքը:

 Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաեւ այլ ուղղություններով բարեփոխումները եւ արձանագրվող արդյունքները:

fastnews-ads-banner