Logo

«Արտեմիս» լուսնային առաքելության Orion տիեզերանավը հաջողությամբ վերադարձել է Երկիր

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:55 / 12.12.2022• LIFETECH
null

Ավելի քան 50 տարվա ընթացքում սա մարդկանց Լուսին վերադարձնելու առաջին քայլն է։

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հայտարարել է, որ «Արտեմիս 1» լուսնային առաքելության Orion տիեզերանավը դեկտեմբերի 11-ին հաջողությամբ վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսի վրա:

Ուղեծիր մուտքի ժամանակ այն դիմակայել է Արեգակի մակերեսի ջերմաստիճանի մոտավորապես կեսին՝ գրեթե 5000 աստիճան Ֆարենհայթ (2760 աստիճան Ցելսիուս): 

Տիեզերանավը դիմավորել են փրկարարներն ու տեխնիկները, որից հետո այն կբարձրացնեն նավ, կհասցնեն ափ ու կտեղափոխեն Քենեդու տիեզերական կենտրոն։ Այնտեղ Orion-ը կհետազոտվի, և կբացվի պարկուճի լյուկը։

Արտեմիս-1 առաքելությունը տևեց ավելի քան 25 օր, որի ընթացքում Orion-ը երկու անգամ պտվեց Լուսնի շուրջ՝ մոտենալով նրա մակերեսին մոտ 130 կմ հեռավորության վրա։

Տիեզերանավն արձակվել է նոյեմբերի 16-ին՝ Ֆլորիդայում, Space Launch System (SLS) գերծանր հրթիռի միջոցով։ Ինքնաթիռում եղել են մանեկեններ և մի շարք սենսորներ՝ ճամփորդության ընթացքում ճառագայթման և արևի բռնկումների ազդեցությունը գնահատելու համար:

NASA-ի ծրագրի համաձայն՝ Orion տիեզերանավով նոր՝ «Արտեմիս 2»-ի հաջորդ թռիչքը տեղի կունենա 2024 թվականին, և այս անգամ օդանավում կլինի տիեզերագնացների անձնակազմ։ Արդեն 2025-ին նախատեսվում է գործարկել «Արտեմիս 3» մարդատար առաքելությունը՝ մարդկանց վայրէջքը Լուսնի վրա։

NASA-ի հիմնական նպատակն ամերիկացի տիեզերագնացների վերադարձն է լուսնային մակերես վերջին առաքելությունից 53 տարի անց, ինչպես նաև հետագայում Լուսնին մոտ կայանի կառուցումն ու Լուսնի վրա մարդկանց երկարատև մնալու համար պայմանների նախապատրաստումը:
 

fastnews-ads-banner