Logo

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. կլինեն որոշ մեղմացումներ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 05.08.2020LIFETECH
արտակարգ դրություն կորոն 1 - Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. կլինեն որոշ մեղմացումներ

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

«Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։

Արտակարգ դրության ժամկետը լրանալու է օգոստոսի 12-ին։ Այն երկրում հայտարարվել է մարտի 16-ից:


fastnews-ads-banner