ArLeAM-ը, Հայաստանի դիվանագիտական ակումբը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ դեկտեմբերի 9-ին անցկացրեց «Ինտելեկտուալ սպորտի օրեր»։
Այն իրականացվեց Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա արտակարգ և լիազոր դեսպանների, ՀՀ կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների միջև։
«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՍՊՈՐՏԻ ՕՐԵՐ» նախաձեռնության նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ, որը կնպաստի միջանձնային մակարդակով մշակութային, մարզական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, իսկ Առլեամ ընկերությունն աջակցում է փորձի և արժեքների փոխանակման նմանատիպ նախաձեռնություններին: