Logo

Արցախում հաստատվել են COVID-19-ի 12 նոր դեպք

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 17.06.2020LIFETECH
182 - Արցախում հաստատվել են COVID-19-ի 12 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 91 դեպք, որոնցից 54-ը` բուժված: Մահվան դեպքեր չկան:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 467 մարդ, կա 94 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 12 նոր դեպք։ Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։


fastnews-ads-banner