Logo

Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 26.05.2020LIFETECH
unnamed 13 - Արցախի նախագահը նոր նշանակումներ է արել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել  է մի շարք հրամանագրեր: Այդ մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։

Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության նախագահի ածխատակազմի ղեկավարի տեղակալ։


fastnews-ads-banner