Logo

Առաջին հիբրիդային «Porsche 911-ի» շնորհանդեսը կկայանա մայիսի 28-ին

22:30 / 16.05.2024Լուրեր
null

Մշակման և թեստավորման լայնածավալ ծրագրից հետո առաջին հիբրիդային «Porsche 911-ի» շնորհանդեսը կկայանա մայիսի 28-ին: «911» և «718» մոդելների գծով փոխնախագահ Ֆրենկ Մոզերի խոսքով՝ նորարարական այս հիբրիդային համակարգը «911-ը» կդարձնի առավել դինամիկ: «Մշակման ընթացքում հաշվի ենք առել յուրաքանչյուր մանրուք: Այն թեստավորել ենք տարբեր պայմաններում՝ սաստիկ ցրտից մինչև այրող շոգ: Մեր վարորդները նոր 911-ով անցել են ավելի քան 5 միլիոն կիլոմետր», - մանրամասնել է Մոզերը:

«Porsche-ի» դեսպան Յորգ Բերգմայստերն էլ վստահեցրել է՝ առաջին հիբրիդային «911-ը» զգալիորեն արագ է մրցուղու վրա: 

fastnews-ads-banner