Logo

Արաբական Միացյալ Էմիրությունները թվային արժույթ (CBDC) է թողարկում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:32 / 14.02.2023ԲԻԶՆԵՍ
null

ԱՄԷ կենտրոնական բանկը «Ֆինանսական ենթակառուցվածքի ձևափոխման ծրագրի» մեկնարկի մասին հաղորդագրության մեջ հայտնել է, որ պատրաստվում է թողարկել թվային արժույթ՝ CBDC:

Ֆինանսական ենթակառուցվածքի ձևափոխման ծրագիրն ընդգրկում է մի շարք կարևորագաույն ուղղություններ։ ԱՄԷ-ն ծրագրում է ստեղծել ներքին օգտագործման քարտերի համակարգ (Card Domestic Scheme), գործարկել ակնթարթային վճարման հարթակ և թողարկել CBDC` ներքին և անդրսահմանային օգտագործման համար։

Կենտրոնական բանկում կարծում են, որ իրականացվող հայեցակարգը թույլ կտա ընդլայնել ֆինանսական հասանելիությունը, ավելացնել վճարումների անվտանգության մակարդակը և արդյունավետությունը։ Ծրագրի իրականացումը նաև քայլ է կանխիկից հրաժարման քաղաքականության իրականացման ուղղությամբ։

Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի նաև ֆինանսական ամպային ծառայություն, eKYC համակարգ, որը թույլ կտա նույնականացնել հարթակներից օգտվող հաճախորդներին և այլն։

fastnews-ads-banner