Logo

Apple-ը վերափոխում է նոր MacBook Pro-ն

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 09.08.2021Լրահոս
201110133912 10 apple event 1110 screenshot exlarge 169 - Apple-ը վերափոխում է նոր MacBook Pro-ն

2021 թվականի սեպտեմբերին Apple-ը կներկայացնի 16 դյույմանոց MacBook Pro-ն և այլ նոր ապրանքներ:

Համաձայն Forbes-ի և Yanko Design-ի՝ Apple-ը կներկայացնի 2016 թվականից ի վեր ամենախորացված դիզայնը: Սա դյուրակիր համակարգչին կտա հարթ, ոչ կոր եզր, ինչն ավելի նման կդարձնի iPhone 12-ին:

Էկրանի վրա կատարվել են ամենանշանակալից փոփոխությունները: MacBook-երը կունենան ավելի պայծառ վահանակներ, հնարավոր է՝ առաջին անգամ հագեցած լինեն մինի LED-ներով:  Վերջիններս կտրուկ բարելավում են պատկերի որակը, հակադրությունը և էկրանի պայծառությունը:

MacBook Pro-ն լրացուցիչ անցքեր (ports) կունենա կողքից: Տարբեր աղբյուրներ ավելի վաղ հաղորդել էին Apple-ի՝ առնվազն SD քարտի ընթերցողներով և MagSafe միակցիչով MacBook Pro-ի թողարկվելու մասին:

Ներկայիս Apple Silicone MacBooks-ը Apple-ի արտադրած լավագույն սպառողական դասի նոթբուքներից են, սակայն դրանք ըստ դիզայնի ցածր են դասվում կատարողականի վարկանիշում, գրում է Forbes-ը: Առաջիկա 14 և 16 դյույմանոց MacBook Pro-ի դեպքում Apple-ը զգալի բարելավումներ է կատարել:

 


fastnews-ads-banner