Logo

Apple-ը վերադարձել է չեղարկված սմարթֆոնի մշակմանը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:06 / 03.03.2023IT
null

iPhone SE 4-ը կստանա OLED էկրան և կթողարկվի 2024 թվականին։

Հունվարին վերլուծաբան Մինգ-Չի Կուոն ասաց, որ Apple-ը չեղարկել է iPhone SE 4-ի թողարկումը 2024 թվականին։ Այժմ, ըստ Kuo-ի, Apple-ը վերադարձել է բյուջետային սարքի մշակմանը, հայտնում է MacRumors-ը։

Ըստ վերլուծաբանի՝ iPhone SE 4-ը կստանա 6,1 դյույմանոց OLED էկրան և 5G մոդուլ, որը մշակել է հենց Apple-ը։ Ներկա iPhone SE-ն աջակցում է նաև 5G-ի, սակայն այն օգտագործում է Qualcomm Snapdragon X57 չիպ:

Արդյոք նոր iPhone SE-ն կստանա՞ Touch ID մատնահետքի սքաներ, թե՞ Apple-ը սմարթֆոնը կհամալրի Face ID սկաներով, չի հաղորդվում: Ավելի վաղ, ցանցում խոսակցություններ էին քննարկվում, ըստ որոնց՝ բյուջետային սարքում կհայտնվի կողային մասում տեղադրված մատնահետքի սկաներ։

Նոր iPhone-ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում։ Հաշվի առնելով, որ վերջին երկու մոդելները թողարկվել են գարնանը, մեծ հավանականություն կա, որ Apple-ը նոր արտադրանք կներկայացնի 2024 թվականի մարտի կեսից ոչ շուտ։ Օրինակ՝ ներկա iPhone SE-ն թողարկվել է 2022 թվականի մարտին՝ 429 դոլար գնով։ Սա Apple-ի վերջին սմարթֆոնն է՝ home կոճակով և Touch ID-ով։
 

fastnews-ads-banner