Թարմացում նրանց համար, ում ուշադրությունը շեղում է սովորական էկրանը:
Նոր iPhone 14 Pro-ն և iPhone 14 Pro Max-ն Apple-ի առաջին սմարթֆոններն են, որոնք ստացել են Always On («Միշտ միացված») ռեժիմի աջակցությամբ էկրաններ, բայց ոչ բոլորն են այն նորմալ ընդունել: Երբ ռեժիմն ակտիվանում է, պատկերը մթագնում է, բայց պաստառն ու ծանուցումները դեռ տեսանելի են մնում: Որոշ օգտատերերի ուշադրությունը սա շեղում է, ուստի գործառույթը պետք է անջատվեր: Apple-ը արձագանքեց քննադատություններին և թարմացրեց ռեժիմը iOS 16.2-ում:
iOS 16.2 բետա 3-ի թեստային նախագծում, ի լրումն ավանդական կատարողականի բարելավումների և սխալների շտկման, նկատվել են Always On ռեժիմի նոր կարգավորումներ՝ «Ցույց տալ ծանուցումները» և «Ցույց տալ պաստառը»:

Եթե անջատեք այդ երկուսն էլ , էկրանը կդադարի մթնած տեսք ունենալ. այն ցույց կտա միայն ժամը, ամսաթիվը և վիջեթները:
iOS 16.2-ի կայուն տարբերակի տարածման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն թարմացումը, հավանաբար, կթողարկվի մինչև տարեվերջ:


