Logo

Apple-ն աշխարհում առաջին ընկերությունն է ավելի քան 3 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.01.2022LIFETECH
Apple Flad

Apple-ը դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական արժեքը հասել է 3 տրիլիոն դոլարի։ Այս մասին են վկայում NASDAQ բորսայի տվյալները։

Հունվարի 3-ի աճուրդում կորպորացիայի բաժնետոմսերն աճել են 3%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ մեկ բաժնետոմսի դիմաց 182.86 դոլարի: Ավելի ուշ բաժնետոմսերի արժեքը փոքր-ինչ նվազել է. մեկ արժեթղթի համար այն կազմում էր 182.01 դոլար:

Apple-ի կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի գագաթնակետին 2018 թվականին՝ ռեկորդ սահմանելով Միացյալ Նահանգների համար։ Երկու տարի անց՝ 2020 թվականի օգոստոսին, ընկերության շուկայական արժեքը հասել էր 2 տրիլիոն դոլարի։

 


fastnews-ads-banner