Logo

Android սմարթֆոններում կհայտնվի միմիկայի վերահսկողություն

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 16.08.2021Լրահոս
Depositphotos 379051284 xl 2015 pic4 zoom 1500x1500 30025 - Android սմարթֆոններում կհայտնվի միմիկայի վերահսկողություն

Android 12-ի բետա տարբերակում «Հատուկ հնարավորություններ» հավելվածում հայտնաբերվել է դեմքի արտահայտությունների միջոցով սմարթֆոնի վերահսկման գործառույթը, հայտնում է XDA Developers պորտալը:

Օգտատերը կկարողանա բացել ծանուցման վահանակը և սմարթֆոնի մեջ կատարել տարբեր գործողություններ ժպիտի շնորհիվ՝ բերանն աջ և ձախ բացելով , հոնքերը բարձրացնելով և այլ ժեստերով: Սպասվում է, որ ժեստերի ցանկը կընդլայնվի OS-ի թարմացման պաշտոնական թողարկումից հետո:

Android 12-ը մի շարք ժամանակակից սմարթֆոնների օգտագործողների համար հասանելի կլինի 2021 թվականի աշնանը:


fastnews-ads-banner