Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգից Դինեշ Սիվակումար Պադմավատին և Ջանագանանդհինի Ռամասվամին փետրվարին 2000 հյուրի են կանչել իրենց վիրտուալ հարսանիքին: Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշենք, որ այս նահանգում կորոնավիրուսի պատճառով օրենքով միայն 100 մարդ կարող է մասնակցել հարսանիքներին:
Հարսանիքը տեղի կունենա Հոգվարթսի ոճով զարդարված մետավերսում՝ Հարրի Փոթերի տիեզերքի կախարդների դպրոցում: Վայրը ստեղծվել է TardiVerse ստարտափի հետ, որի համար փեսան վճարել է 150.000 ռուփի:
Հյուրերը կկարողանան միանալ միջոցառմանը հեռախոսների, պլանշետների և նոթբուքերի միջոցով:
Զույգը կմտնի մետավերս, որտեղ էլ մոտ մեկ ժամ տեղի կունենա արարողության հանդիսավոր մասը։ Ներկա հյուրերը կկարողանան ուսումնասիրել Հոգվարթսի շենքը և ինքնուրույն ընտրել իրենց վիրտուալ կերպարների արտաքին տեսքը։