ԱՄՆ-ում Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել՝ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը մարդուն փոխպատվաստելով։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Հիվանդի մոտ ախտորոշվել էր սրտի անբուժելի հիվանդություն։ Մի քանի բժշկական կենտրոններում տղամարդուն մերժել էին փոխպատվաստման վիրահատություններ կատարել, և փորձնական պրոցեդուրան նրա վերջին հնարավորությունն էր։
Վիրահատությունը հաջող է անցել, տղամարդու ինքնազգացողությունը դեռևս լավ է: Բժիշկները լավատես են և հայտարարում են, որ ապագայում նման վիրահատությունները կլուծեն դոնորական օրգանների պակասի խնդիրը։