Honor-ը նախատեսում է շուկայում ներկայացնել իր առաջին ծալովի սմարթֆոնը։ Insider @ RODENT950-ի շնորհիվ հայտնի է դարձել, թե ինչպիսի տեսք կունենա նոր արտադրանքը։
Սարքն արտաքնապես նմանվելու է Honor 50 և Honor 60 սմարթֆոններին, նորույթը կունենա 2 դիսփլեյ՝ քառակուսի տեսախցիկ, գրքի ձևաչափ՝ Honor Magic Fold անվամբ։ Սարքը կմրցի Galaxy Z Fold 3-ի, Huawei Mate X2-ի, Xiaomi Mi Mix Fold-ի և OPPO Find N-ի հետ։
Honor Magic Fold-ին են վերագրվում մինչև 8 դյույմ անկյունագծով էկրանները, ինչպես նաև BOE և Visionox OLED մատրիցները: Սարքը պետք է սնուցվի Qualcomm Snapdragon 888+ պրոցեսորով։ Նորույթի թողարկումը նախատեսված է 2022 թվականի առաջին եռամսյակում։
աղբյուրը՝ @RODENT950