Ադելի մենեջերները երգչուհուն թույլ չեն տալիս օգտվել իր սոցիալական ցանցերից։ Այս մասին Ադելը խոսել է բլոգեր NikkieTutorials շոուի մի դրվագում:
Ադելի խոսքով՝ մենեջերները վախենում են, որ նա կարող է ինչ-որ բան սխալ անել, երբ «հարբում է, բարկանում կամ նման մի բան»։
Անցյալ տարվա սեպտեմբերին երգչուհուն թույլ էին տվել մուտք գործել իր ինստագրամ՝ արգելելով պատասխանել մեկնաբանություններին, փոխարենը միայն մտքերով կիսվել:
Ադելը միայն մեկ լուսանկար է հրապարակել, սակայն հրապարակումն անմիջապես սկանդալ է առաջացրել։ Լուսանկարում բրիտանացի երգչուհին ներկայացել է Ջամայկայի դրոշով, բիկինիով և բանտու սանրվածքով։ Փաստն այն է, որ սա հարավաֆրիկյան որոշ ցեղերի կնոջ ավանդական սանրվածք է, և թելերից նման հանգույցները սովորաբար պատրաստում են աֆրիկյան ծագում ունեցող մարդիկ: Երգչուհուն մեղադրել են մշակութային յուրացման՝ օտար մշակույթի տարրերի յուրացման մեջ։
Ահա այս նկարի մասին է խոսքը՝
«Ես տեղադրել եմ մի լուսանկար, որի մասին շատերը գիտեն։ Սա միակ լուսանկարն է, որը ես երբևէ տեղադրել եմ: Դրանից հետո իմ մենեջերները նորից վերցրեցին իմ գաղտնաբառը»,– մեկնաբանել է Ադելը: