Logo

WhatsApp-ը վերջապես թույլ է տալիս թաքցնել առցանց կարգավիճակը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:16 / 24.10.2022LIFETECH
null

Ներկայացնում ենք, թե ինչպես դա անել:

Սեպտեմբերի սկզբին WhatsApp-ի բետա տարբերակում նկատվեց նոր գործառույթ, որը թույլ է տալիս ամբողջությամբ թաքցնել առցանց կարգավիճակը: Այժմ՝ մեկ ամիս անց, այս ֆունկցիան հասանելի է դարձել մեսենջերի սովորական տարբերակում։

Կարգավիճակը կարող եք թաքցնել կարգավորումների միջոցով՝ «Հաշիվ» → «Գաղտնիություն» → «Վերջին այցելության ժամանակը և առցանց կարգավիճակը»: Այնտեղ պետք է կարգավորել վերջին այցելության ժամանակը դիտելու հնարավորությունը, այնուհետև կիրառել նույն կարգավորումները ստորև ներկայացված կարգավիճակի տեսքով՝ ընտրելով «Նրանք, ովքեր տեսնում են վերջին այցելությունը»:

Եթե ընտրեք «Ոչ ոք»-ն առաջին ցանկում և կիրառեք այս կարգավորումը ստորև, ապա ոչ ոք չի տեսնի, որ դուք առցանց եք:

WABetaInfo պորտալը հայտնում է նաև, որ WhatsApp-ի որոշ բետա փորձարկողներ Android-ում և iOS-ում կարողացել են հարցումներ ստեղծել։ Այս հատկությունը կարող է հայտնվել հաջորդ թարմացմամբ:
 

fastnews-ads-banner