Logo

WhatsApp-ը փորձարկում է վճարովի բաժանորդագրություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:24 / 11.10.2022LIFETECH
null

Դեռևս հնարավոր չէ այն թողարկել, բայց առավելություններն արդեն հայտնի են։

WhatsApp-ի բետա տարբերակում օգտատերերը հայտնաբերել են հիշատակում նոր Premium բաժանորդագրության մասին։ Դրա հետ կապված գործառույթները տեղադրված են մենյուի առանձին բաժնում, այնպես, որ նույնիսկ գործարկումից առաջ հայտնի է դարձել, թե ինչ է ներառվելու դրանում։

Հնարավորությունները հիմնականում ուղղված են մեսենջերի բիզնես հաճախորդներին: Մասնավորապես, WhatsApp Premium-ը թույլ է տալիս ստեղծել անհատական պրոֆիլի հղում, որը կարելի է թարմացնել երեք ամիսը մեկ: Դրա կլինi wa.me/selected_text ձևաչափով և կհեշտացնի հաճախորդի մուտքը չաթ. հեռախոսահամար մուտքագրելու կարիք չի լինի:

Բացի այդ, բաժանորդագրությունը թույլ կտա օգտագործել մեկ հաշիվ՝ 10 սարքում, որպեսզի մի քանի աշխատակից կարողանա կառավարել մեկ բիզնես հաշիվ: Վերջապես, WhatsApp Premium-ը նաև հասանելի է դարձնում տեսազանգերը մինչև 32 մասնակցի համար:

Բոլոր գործառույթները, որոնք արդեն կան հավելվածում, օգտատերերի համար կմնան անվճար. բաժանորդագրությունը միայն կընդլայնի հիմնական հնարավորությունները: Telegram-ը նախկինում անցել է նմանատիպ ճանապարհ իր Premium բաժանորդագրությամբ:

Դեռ հայտնի չէ, թե որքան կարժենա WhatsApp Premium-ը. բետա տարբերակում առայժմ տեսանելի են միայն նոր գործառույթների հետ կապված բաներներն ու կարգավորումների տարրերը, սակայն բաժանորդագրվել դեռևս հնարավոր չէ։ Չի հաղորդվում նաև դրա հնարավոր թողարկման ժամկետների մասին:

fastnews-ads-banner