Logo

Volkswagen-ը 1 միլիարդ եվրո կներդնի Չինաստանի հետ ծրագրային ապահովում մշակելու համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:00 / 07.10.2022LIFETECH
null

Volkswagen-ը ծրագրում է զգալի ներդրում կատարել Չինաստանում ծրագրային ապահովման արտադրության համատեղ ձեռնարկությունում: Այդ մասին հայտնում են ոլորտի աղբյուրները՝ նշելով, որ գործարքի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։ Խոսքը 1 միլիարդ եվրոյից ավելի գումարի մասին է։

Ընկերությունը կարծում է, որ Չինաստանը թվային նորարարությունների համար ավելի զարգացած շուկա է, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան։ Բացի այդ, Volkswagen-ի շահույթի գրեթե կեսը և վաճառքի 40%-ը գալիս է Չինաստանից։ Գերմանական ավտոարտադրողն ունի նաև JAC-ի հետ համատեղ ձեռնարկության 75%-ը, SAIC-ի 50%-ը և FAW-ի 40%-ը:

Դրան զուգահեռ, գերմանական Cariad ծրագրային ապահովման զարգացման դուստր ձեռնարկությունը գործակցում է Bosch-ի հետ ավտոպիլոտների և ավտոմատացված վարման համակարգերի ծրագրային ապահովում ստեղծելու համար:

Դեռևս չի հաղորդվում, թե ով է հանդես գալու որպես գործընկեր չինական կողմից, և ինչպես են բաշխվելու բաժնետոմսերը։

fastnews-ads-banner