Logo

VPN ծառայություններն IPhone-ում վտանգավոր են․ տվյալների արտահոքն անխուսափելի է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:34 / 19.08.2022• LIFETECH
Apple-VPN

ArsTechnica. VPN ծառայություններն iPhone-ում բավականաչափ չեն թաքցնում տվյալները։

ՏՏ մասնագետները պարզել են, որ Apple-ի էկոհամակարգում VPN ծառայությունները կարող են բավականաչափ չթաքցնել փոխանցվող տվյալները։ Այս մասին հայտնում է ArsTechnica-ն։

Խնդրին ուշադրություն է դարձրել անվտանգության հայտնի հետազոտող Մայքլ Հորովիցը։ Մասնագետը մի քանի Apple սարքերի վրա փորձարկել է ինտերնետ կապը և պարզել, որ տարբեր ծառայություններ, որոնք պետք է ապահովեն թրաֆիկի անվտանգությունը, բավականաչափ արդյունավետ չեն։ 

«VPN-ները չեն աշխատում iOS-ում»,- եզրակացրել է հեղինակը։

Ըստ Հորովիցի՝ ցանկացած VPN ծառայություն պետք է սարքին տրամադրի նոր IP հասցե, DNS սերվերներ և թրաֆիքի թունել։ Սակայն iOS-ում և iPadOS-ում՝ iPhone-ի և iPad-ի ՕՀ-ում, նման ծառայությունները չեն ընդհատում մինչ ծրագրի ակտիվացումը հաստատված կապերը, այսինքն՝ չեն ապահովում ամբողջական անվտանգություն: 

«Տվյալներն արտահոսում են iOS սարքից VPN-թունելից դուրս», - նշել է փորձագետը։

Մասնագետը փորձարկել է VPN ծառայություններ iPhone-ի և iPad-ի վրա։ Վերջին անգամ, երբ հեղինակը փորձել է ծառայությունների արդյունավետությունը iOS 15.6-ի ընթացիկ տարբերակում, նկատել է, որ Apple-ը դեռ չի շտկել թերությունը: Հորովիցն ընդգծել է, որ խնդիրը կարող է նկատելի չլինել VPN-ի սովորական օգտատերերի համար, սակայն այն կա և վտանգավոր է։ 

ArsTechnica-ի լրագրողները մեկնաբանության համար դիմել են Apple-ին, սակայն պատասխան դեռ չեն ստացել:
 

fastnews-ads-banner