Prada-ն ցուցադրել է In the Mood for Prada-ի գովազդային արշավը տղամարդկանց՝ 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուի համար, որում նկարահանվել է դերասան Թոմ Հոլանդը։ Արշավը նկարահանել են լուսանկարիչ Դեյվիդ Սիմսը, Ռաֆ Սիմոնսը և Միուչա Պրադան։
Նկարահանումը տեղի է ունեցել գունավոր ֆոնի վրա. Հոլանդը կրում է կարմիր կաշվե բաճկոն, սև պոլո վերնաշապիկ և վանդակավոր տաբատ, ինչպես նաև ծովային թեմայով պրինտով սպիտակ վերնաշապիկ և սև լայնածավալ կարդիգան։