Logo

TikTok-ում կհայտնվեն հեռարձակումներ մեծահասկաների համար

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:36 / 20.10.2022LIFETECH
TikTok-2

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի հեռարձակումներ ապահովել։

TikTok-ը շուտով կարգելի մինչև 18 տարեկան օգտատերերին ուղիղ հեռարձակում թողարկել հարթակում։ Այդ մասին հայտնում է PCMag-ը։ Գործող կանոնների համաձայն՝ 16 տարեկանից ցածր երեխաներին արգելվում է հեռարձակել։

Բացի տարիքային շեմը բարձրացնելը, TikTok-ը հեռարձակման կարգավորումներում կավելացնի նաև «Մեծահասակների համար» տարբերակը, որը թույլ կտա հեռարձակողներին թողարկել երեխաների համար չնախատեսված թեմաներ։ Դա չի նշանակում, որ կայքում կհայտնվի պոռնոգրաֆիկ բովանդակություն. նոր տարբերակի օգնությամբ TikTok-ը ցանկանում է երիտասարդ օգտատերերին տեղեկացնել, որ նրանք, ամենայն հավանականությամբ, դեռ պատրաստ չեն բլոգերների ընտրած թեմաների բովանդակությունը տեսնելուն:

«Մենք հավատում ենք, որ նոր կանոններն ավելի լավ կպաշտպանեն մեր համայնքի երիտասարդ անդամներին իրենց առցանց ներկայությունն ամրապնդելու ընթացքում»,- հայտարարել է ընկերությունը։

Սոցիալական ցանցը նաև նշել է, որ սթիմերները կարող են եթեր հրավիրել մինչև հինգ հյուրի: TikTok-ը կունենա հիմնաբառերի զտիչ, որը բլոգերներին կզգուշացնի հեռարձակման վերնագրերում ոչ պատշաճ արտահայտություններ օգտագործելու մասին:

Սպասվում է, որ թվարկած բոլոր գործառույթները կսկսեն հայտնվել սոցցանցում 2022 թվականի նոյեմբերի 23-ից։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ TikTok-ը դարձել է աշխարհի ամենաշահութաբեր բջջային հավելվածը։
 

fastnews-ads-banner