ԱՄՆ միջանկյալ ընտրությունների շեմին TikTok-ը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում ապատեղեկատվությունն ու իր քաղաքականության կանոնակարգի խախտումները սահմանափակելու ուղղությամբ։
2020 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո ընկերությունը խոստովանել է՝ պետք է ավելին անի, որպեսզի ազդեցիկ դեմքերը պահպանեն իր կանոնները: Նոյեմբերի ընտրություններում բազմաթիվ մրցակցություններ կլինեն նահանգապետերի, Սենատի և Կոնգրեսի միջև:
TikTok-ը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակի կրթական բովանդակություն և կանցկացնի ճեպազրույցներ ազդեցիկ դեմքերի ու գովազդային գործակալությունների հետ, որպեսզի «վարքագծի կանոնները կատարելապես հստակ լինեն, երբ խոսքը վերաբերում է ընտրությունների հետ կապված վճարովի կոնտենտին»:
Վիդեոհարթակը զգուշացրել է՝ եթե պարզի, որ քաղաքական բովանդակությունը վճարվել է և չի ներկայացվում պատշաճ կերպով, այն «անհապաղ կհեռացվի հարթակից»։


