Logo

Tesla-ի էլեկտրական մեքենաները շուտով կստանան ժամանցի ևս մեկ հնարավորություն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:15 / 19.07.2022• LIFETECH
Tesla-Steam

Իլոն Մասկը խոստացել է օգոստոսին ցուցադրել Tesla ավտոմեքենաների Steam տարբերակը:

Tesla մեքենաներում Steam խաղային հարթակի աջակցությունը կհայտնվի 2022-ի օգոստոսին: Այd մասին գրել է Electrek-ը` հղում անելով Twitter-ում Իլոն Մասկի հաղորդագրությանը։
Նշվում է, որ առայժմ նախատեսված է նոր տարբերակի միայն ցուցադրությունը։ Electrek-ը ենթադրում է, որ շոուի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կցուցադրվի պահանջարկ ունեցող մի քանի խաղ։

«Մենք առաջընթաց ենք գրանցում Steam-ի ինտեգրման հարցում: Ցուցադրումը հնարավոր է հաջորդ ամիս»,- ասել է Մասկը։

Tesla-ի մտադրությունը Steam-ից խաղերի աջակցությունն իրենց մեքենաներում ինտեգրելու մասին հայտնի դարձավ դեռևս փետրվարին: Ակնկալվում է, որ տարբերակը հասանելի կլինի միայն Tesla Model S-ի և Model X-ի վերջին տարբերակների սեփականատերերին, քանի որ միայն նրանք ունեն համապատասխան մշակման հզորությամբ բորտ-համակարգիչներ:
 

fastnews-ads-banner