Հստակությունը մեծանում է, լուծումներն ընդլայնվում են, որոշ վնասներ վերացվում են: Այն անվճար է
Tencent-ի ինժեներները ստեղծել են արհեստական ինտելեկտի ծառայություն՝ բարելավելու հին լուսանկարների որակը և վերականգնելու դրանք։ Համակարգը ստացել է GFP-GAN (Generative Facial Prior-Generative Adversarial Network) անվանումը:

Մշակողները նշում են, որ տեխնոլոգիան միավորում է տեղեկությունը երկու արհեստական ինտելեկտի մոդելներից լուսանկարի բացակայող մանրամասները լրացնելու համար՝ պահպանելով բարձր ճշգրտություն ու որակ։
բնօրինակ

հետո

Համակարգն օգտագործում է գոյություն ունեցող NVIDIA StyleGAN-2 նեյրոնային ցանցի մոդելի հավելյալ մշակված տարբերակը: Դրա նուրբ թյունինգը նպատակ ունի պահպանել բնօրինակ լուսանկարում պատկերված անձի «ինքնությունը»՝ հատուկ շեշտադրելով դիմագծերը, աչքերը, բերանը:
Յուրաքանչյուր ոք կարող է անվճար փորձել GFP-GAN-ի դեմո տարբերակը:


