Գաջեթն արժի ընդամենը 100 դոլար։
Sony-ն հայտարարել է iPhone-ի պաշտոնական լիցենզավորված կարգավորող սարքի մասին, որը մշակել է Backbone-ը: Այն մշակված է սմարթֆոնով խաղերի համար՝ բջջային և վահանակով, հասանելի է Remote Play-ի միջոցով:

Գաջեթը ստացել է Backbone One PlayStation Edition անվանումը: Այն ունի տեղաշժվող կոռուցվածք, որը թույլ է տալիս ֆիքսել սմարթֆոնը հորիզոնական ուղղությամբ։ Հարմար է բոլոր չափսերի համար՝ iPhone 13 Mini-ից մինչև iPhone 13 Pro Max:

Կոճակների դասավորությունը մոտավորապես նույնն է, ինչ Xbox կարգավորիչը, բայց այն ավելի շատ հիշեցնում է Sony-ի DualSense-ը։

Backbone One PlayStation Edition-ը սնուցվում է անմիջապես iPhone-ից Lightning պորտի միջոցով: Կարգավորիչը նաև ունի ստանդարտ ականջակալների աուդիո պորտ:
Այս տեսքով կարգավորիչը բացառիկ կլինի iPhone-ի համար: Գինը 100 դոլար էր։ Ավելի ուշ կներկայացվի Backbone-ի անալոգը Android սարքերի համար։


