Logo

Samsung-ը ներկայացրել է «անխոցելի» Galaxy Tab Active 4 Pro պլանշետը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:29 / 01.09.2022• LIFETECH
Galaxy Tab Active 4 Pro պլանշետ

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է ամուր պատյանով Galaxy Tab Active 4 Pro պլանշետը, որը համապատասխանում է ԱՄՆ ռազմական ստանդարտի MIL-STD-810H պահանջներին: Նորույթը պաշտպանված է մեկ մետր բարձրությունից ընկնելիս և չի վնասվի ջրի մեջ մինչև 1,5 մ խորություն ընկղմվելիս։

Galaxy Tab Active 4 Pro 1

Թողարկման մեջ չի նշվում, թե որ չիպսեթն է օգտագործվում պլանշետում: Հայտնի է, որ սարքը համալրված է 10,1 դյույմանոց IPS էկրանով՝ 1920x1200 թույլատրությամբ՝ պատված Gorilla Glass 5 կոփված ապակիով։ Պլանշետն ունակ է հպումներ գրանցել նույնիսկ աշխատանքային ձեռնոցներ կրելիս։ Գաջեթի կորպուսում կա ամբողջական ստիլուս։

Պլանշետն առաջարկվում է երկու տարբերակով՝ 4 կամ 6 ԳԲ օպերատիվ և 64 կամ 128 ԳԲ մշտական հիշողությամբ։ Ներքին հիշողությունը կարելի է ընդլայնել microSD քարտով մինչև 1 ՏԲ:

Galaxy Tab Active 4 Pro-2

Հայտարարվել է նաև երկու տեսախցիկի առկայության մասին՝ 13 և 8 մեգապիքսել: Պլանշետը սնուցվում է շարժական 7600 mAh մարտկոցով:

Այլ գործառույթներից են 5G մոդեմը, Wi-Fi 6, Bluetooth 5.2 և NFC մոդուլը, USB Type-C տարբերակը 3.2 և մատնահետքի սկաները: Samsung Galaxy Tab Active 4 Pro-ի արժեքը դեռ չի բացահայտվել: Պլանշետը Եվրոպայում վաճառքի կհանվի սեպտեմբերին։
 

fastnews-ads-banner