Samsung-ը փետրվարի 9-ին կներկայացնի առաջատար Galaxy S22 շարքը, հայտնում է TechRadar-ը՝ վկայակոչելով Ice Universe-ի ինսայդերին:
Ըստ ինսայդերի՝ Samsung-ը միջոցառում է անցկացնելու, որտեղ 18:00-ին կներկայացնի Samsung Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները։ Նշվում է, որ բացի սմարթֆոնների առաջատար շարքից, հարավկորեական ընկերությունը հայտարարում է նոր ֆիրմային Exynos 2200 չիպսեթի մասին, որը մշակվել է AMD-ի հետ։
Ըստ լուրերի՝ գաջեթը կաջակցի սեփական S Pen-ին: Բացի այդ, սարքի դիզայնն ավելի «անկյունային» տեսքի շնորհիվ ավելի մոտ կլինի Note շարքին։