Logo

Redmi-ն ներկայացրել է գերբյուջետային պլանշետ՝ Writing Pad-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
11:26 / 13.10.2022LIFETECH
Redmi-Writing Pad

Մոնոխրոմ էկրանով և գրիչով:

Redmi-ն Հնդկաստանում ներկայացրել է նոր սարք, որը կոչվում է Writing Pad: Այն էժան գաջեթ է երեխաների համար, որը թույլ կտա նկարել և զարգացնել կրեատիվությունը, սակայն մեծահասակների համար նույնպես նման սարքն օգտակար է արագ նշումների և էսքիզների առումով:

Redmi-Writing Pad-1

90 գրամ կշռող պլանշետն առաջարկում է 8,5 դյույմանոց մոնոխրոմ էկրան՝ առանց հետին լուսավորության: Առաջարկվում է դրա վրա նկարել և գրել ամբողջական ստիլուսի օգնությամբ, որը զգայուն է ճնշման նկատմամբ՝ արտացոլում է գծերի հաստությունը։ Էկրանը կարելի է մաքրել՝ սեղմելով Home կոճակը: Կա նաև փականի կոճակ, որը պաշտպանում է պատկերը պատահական հեռացումից կամ լրացուցիչ գծեր ավելացնելուց։

Redmi-Writing Pad-2

Հայտարարված ինքնավարությունը կբավականացնի 20000 գծապատկերի. էներգիան ծախսվում է միայն պատկերը ջնջելու համար։ Մարտկոցը վերալիցքավորվող չէ։ Փոխարենն օգտագործվում է CR2016 տեսակի մարտկոց, որը կարելի է փոխարինել ինքնուրույն։

Redmi Writing Pad-ի արժեքը 599 հնդկական ռուփի էր (≈2600 d8am): Այն արդեն վաճառվում է Հնդկաստանում և շուտով կհայտնվի AliExpress-ում: Կայքում հասանելի է Xiaomi-ի՝ այս սարքի անալոգը՝ Mijia Writing Tablet-ը, որի արժեքը, կախված չափսից, սկսվում է 5500 դրամից:

fastnews-ads-banner