Ralph Lauren-ը ցուցադրել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի համազգեստը, որը հաջորդ ամիս մեկնելու է Պեկինում կայանալիք XXIV ձմեռային օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Ralph Lauren Corp․-ի բրենդինգի և նորարարության տնօրեն Դեյվիդ Լորենն ասել է, որ ընկերության ԴՆԹ-ի մեջ է կոտրել սահմաններն ու սահմանափակումներ չունենալը: Հետևաբար, օլիմպիական խաղերն իր համար նորարարության հարթակ են։
Դիզայնն ԱՄՆ դրոշի նման է, ինչի մասին են վկայում կարմիր, սպիտակ և կապույտ գույների խառնուրդը։ Ձևն առանձնանում է նյութի նկատմամբ նորարարական մոտեցմամբ։ Արտադրանքը ստեղծվել է Intelligent Insulation տեխնոլոգիայի միջոցով. գործվածքը զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: Անձնական ջերմային կառավարման համակարգով ձևն ընդարձակվում է ցրտին և կծկվում ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում: Տեխնոլոգիան մշակել է Skyscrape-ը երկար տարիների հետազոտություններից և մշակումից հետո:
«Intelligent տեխնոլոգիայի մշակումն ու ներդրումը փոխում է հագուստի ոլորտում հնարավորությունների ընկալումը», - ասում է Դեյվիդ Լորենը: