Logo

ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի արբանյակի մանրակրկիտ լուսանկարները․ այնտեղ կարող է կյանք լինել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:28 / 11.10.2022LIFETECH
null

Սառցե Եվրոպա, որը կարող է մատուցել բազմաթիվ անակնկալներ։

ՆԱՍԱ-ի Juno տիեզերանավն ուղարկել է Յուպիտերի՝ Եվրոպա կոչվող արբանյակի նոր պատկերները: 

Գիտնական Բյորն Ջոնսոնի մշակած գլխավոր լուսանկարը ցույց է տալիս բազմաթիվ մութ իջվածքներ, ինչպես նաև հսկայական Քալանիշ խառնարանը, որը սկսել է ուսումնասիրվել դեռևս 1990-ականների վերջին (ներքևի աջ անկյունում)։

Երկրորդ պատկերը, որը մշակել է գիտնական Նավանիտ Կրիշնանը, ցույց է տալիս Annwn Regio կոչվող շրջանը: Գիտնականներն այս տարածքն անվանում են քաոսային լաբիրինթոս՝ գագաթներով, ակոսներով և սառցե մակերեսի ճեղքերով:

ՆԱՍԱ-ն նշում է, որ այս նկարներն ընդգծում են Եվրոպայի մակերևույթի՝ նախկինում չուսումնասիրված առանձնահատկությունները, կարող են լույս սփռել այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում պոտենցիալ բնակելի օվկիանոսում՝ սառցե հաստ շերտի տակ:
 

fastnews-ads-banner