Logo

Microsoft-ը պատահաբար ցուցադրել է Windows-ի հաջորդ տարբերակի ինտերֆեյսը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:39 / 18.10.2022LIFETECH
null

Համակարգը կարող է նմանվել macOS-ին:

Ignite կոնֆերանսի շրջանակում վերջերս Microsoft-ի ծրագրավորողները խոսել են Windows-ի զարգացման մասին և ցուցադրել համակարգային ինտերֆեյսով սլայդ, որը տարբերվում է ներկա Windows 11-ից: Windows Central պորտալի խմբագիրները կարծում են, որ այն պատկերում է աշխատասեղանի դիզայնի նախատիպը՝ OՀ-ի հաջորդ տարբերակը:

Սլայդում կարելի է տեսնել լողացող առաջադրանքների տողի տեսքը՝ կլորացված անկյուններով, եղանակային պայմանները՝ էկրանի վերևում, ինչպես նաև կենտրոնում գտնվող որոնման դաշտը:

Windows Central-ը նշում է, որ դա, իսկապես, նախատիպ ինտերֆեյս է նոր Windows-ի համար, որը կոչվում է Next Valley: 

Հաղորդվում է, որ տեղաշարժի պատկերակները և տարրերը մյուս տարբերակներում տեղադրվում են վերևի կիսաթափանցիկ բարում, այլ ոչ թե պարզապես լողացող աշխատասեղանին: Microsoft-ը նաև ծրագրում է ավելի ծավալուն թարմացումներ անել էկրանի բլոկի ու մուտքի, ծանուցումների և այլնի համար:

Ենթադրվում է, որ առաջարկվող դիզայնի նախատիպը միտված է ստեղծելու ինտերֆեյս, որն ավելի լավ է օպտիմալացված հպման համար՝ առանց նվազեցնելու մկնիկի և ստեղնաշարի գործածումը: Այս տեսքը համընդհանուր կլինի աշխատասեղանի, դյուրակիր համակարգիչների և պլանշետների համար, այդ թվում՝ ծալովի էկրանների:

Next Valley-ի թողարկման ժամկետի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
 

fastnews-ads-banner