Logo

Microsoft-ը ներկառուցված VPN ծառայություն կավելացնի իր Edge բրաուզերում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:26 / 05.10.2022LIFETECH
null

Microsoft-ը հայտարարել է, որ կավելացնի ներկառուցված VPN ծառայություն իր Edge բրաուզերում: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Ընկերությունը սկսել է փորձարկել Microsoft Edge Secure Network ֆունկցիան, որը սնուցվում է Cloudflare տեխնոլոգիայով:

«Microsoft Edge Secure Network-ը թույլ է տալիս օգտագործել վիրտուալ IP հասցե, որը քողարկում է այն և փոխարինում է աշխարհագրական դիրքը նմանատիպ տարածաշրջանային հասցեով, որպեսզի առցանց թրեյքերների համար ավելի դժվար լինի հետևել ձեզ դիտումների ժամանակ»,- բացատրում է ՏՏ ընկերությունը:

Նշվում է, որ ներկառուցված VPN ծառայությունը հասանելի կլինի անվճար։

InfoWatch ընկերությունների խմբի խորհրդատվական տնօրեն Իրինա Զինովկինան ավելի վաղ զգուշացրել է, որ VPN ծառայությունները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում աներևակայելի տարածված են դարձել Ռուսաստանում, նպաստում են ինտերնետ խարդախության դեպքերի աճին։ Ըստ նրա՝ որքան շատ օգտատեր է իր մասին տեղեկություն թողնում ցանցում, այնքան մեծ է խարդախության զոհ դառնալու հավանականությունը։
 

fastnews-ads-banner