Այն ռեալիզացվում է մղումը վեկտորացնելու և «լարով»ղեկի միջոցով։
Mercedes-Benz էլեկտրամոբիլներում կարող է հայտնվել «ինքնավար դրիֆթի» (տեղում տպույտ կատարող) ռեժիմ։ Սկզբունքորեն, դա իրականացնելը դժվար չէ. բավական են մի քանի էլեկտրական շարժիչներ և «լարով» ղեկ, սակայն արդյոք օգտակար կլինի՞ նման գործառույթը, դեռ պարզ չէ։
Այդ տեխնոլոգիայի ներդրումը տարեսկզբին ցուցադրել են Toyota գիտահետազոտական ինստիտուտի և Սթենֆորդի համալսարանի Dynamic Design-ի լաբորատորիայի գիտնականները։
Նրանց կառուցած «Սուփրան» ի վիճակի է անցնել արհեստական ուղու դժվար հատվածներ, մեկ վայրկյանում փոխել սայթաքման անկյունը և հաշվարկել շարժման հետագիծը, երբ հասանելի են դառնում նոր տվյալներ։ Համակարգիչը կառավարում է ղեկը, արագացուցիչը, հաջորդական փոխանցման տուփը, ինչպես նաև արգելակները յուրաքանչյուր անիվի վրա։
Հավանական է, որ նման տեխնոլոգիա ապագայում կկիրառվի էլեկտրական Mercedes-ում։ Այդ մասին ավստրալական CarSales-ին տված հարցազրույցում հայտնել է Mercedes-Benz-ի զարգացման բաժնի ղեկավար Յորգ Բարտելսը։ Ըստ նրա՝ «ինքնավար դրիֆտը» կարելի է իրականացնել 2-4 էլեկտրական շարժիչների օգնությամբ, բայց դրա համար շատ ազատ տարածություն պետք կգա


