Շվեյցարական Լուգանո քաղաքի McDonald's ռեստորանը սկսել է սննդամթերք վաճառել կրիպտոարժույթով։ Այդ մասին հայտնում է Crypto Globe-ը։ Ռեստորանում պատվերի համար կարելի է վճարել բիթքոինով կամ Tether կրիպտոարժույթով:
Նշվում է, որ McDonald's-ը դարձել է քաղաքի առաջին առևտրային ձեռնարկություններից մեկը, որը սկսել է վճարման համար կրիպտոարժույթ ընդունել այն բանից հետո, երբ Լուգանոյի քաղաքապետարանը բիթքոիններն ու Tether-ը ճանաչել է որպես օրինական վճարման միջոց։
Այժմ ունիկալ McDonald's-ում կա միայն մեկ ինքնասպասարկման դրամարկղ, որտեղ կարելի է վճարել կրիպտոարժույթով։ Ակնկալվում է, որ եթե փորձը հաջող լինի, և ծառայությունը պահանջարկ ունենա, ապա այդպիսի տերմինալներ էլի կլինեն։
Չի բացառվում, որ Լուգանոյի փորձը շուտով տարածվի Շվեյցարիայի այլ քաղաքներում:
Լուգանոն Շվեյցարիայի իններորդ ամենամեծ քաղաքն է, ուր ապրում է մոտ 62 հազար մարդ։