Logo

Marvel-ի հերոսը՝ իրական կյանքում․ IMTS-ը թռիչքային կոստյում է փորձարկել (տեսանյութ)

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
18:26 / 04.10.2022LIFETECH
null

IMTS-2022 տեխնոլոգիական փառատոնի ժամանակ ինժեներ և թռիչքային հագուստի գյուտարար Ռիչարդ Բրաունինգը փորձարկել է իր գյուտը: Այդ մասին հայտնել է տեխնոլոգիական նորարարությունների և գիտական նվաճումների մասին նորություններ հաղորդող NEXT.On.ge պորտալը։

Ըստ պորտալի՝ թռիչքային կոստյումի հաջող փորձարկումը ցույց է տալիս, թե որքան բան կարելի է ձեռք բերել, երբ գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան (STEM) միասին են աշխատում։

«Ցույց տալով, թե ինչ հնարավորություններ ունի STEM-ը, կարելի է ասել, որ մենք Marvel-ի հերոսների իրական կերպարներն ենք»,- ասել է Ռիչարդը։

Գյուտարարի թռիչքի տեսանյութը՝ ստորև․
 

fastnews-ads-banner